Դորտմունդի «Բորուսիան» նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ: Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և հավելել.

«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Թիմի նպատակը միավորներ վաստակելն է և Բունդեսլիգայում տեղ պահպանելը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Առաջին շրջանի արդյունքներով «Բորուսիան» 15 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է: