Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հաջորդ G7-ի գագաթնաժողովին քիչ հավանական է: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

«G7-ը, իսկ նախկինում՝ G8-ը, միշտ էլ դիտարկվել է որպես արժեքների միասնական համակարգ ունեցող միություն», սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի իրադարձությունները լուրջ նահանջ են ընդհանուր «Մեծ յոթնյակի» համոզմունքներից»,- նշել է Մերկելը:

 

Կանցլերը բացատրել է՝ դա է պատճառը, որ «այս փուլում» Վլադիմիր Պուտինը չի կարող հրավիրված լինել G7-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որը կանցակցվի Բավարիայում այս տարվա հունիսին:

 

Մերկելը բարձրաձայնել է իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Ըստ նրա՝ Եվրոպան չի կարող վերանայել պատժամիջոցների մեղմացման հարցը, մինչդեռ չեն վերացվել դրանց սահմանման պատճառները: