Ուկրաինայի արեւելքում ընթացող մարտերի գոտում առողջապահական համակարգը հայտնվել Է «լիակատար կոլապսի» վիճակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ կապակցությամբ, ինչպես Ժնեւում լրագրողներին հայտարարել Է Ուկրաինայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչության ղեկավար Դորիտ Նիցանը, ԱՀԿ-ն եւ նրա գործընկերները «շտապ 23 մլն դոլարի կարիք ունեն 5 մլն մարդկանց օգնություն ցուցաբերելու համար»:
Նիցանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ուկրաինայի արեւելքի հակամարտության հետեւանքով հունվարի 6-ի դրությամբ զոհվել Է 4 հազար 808 մարդ, վիրավորվել են 10 հազար 469 բնակիչներ: Բուժաշխատողների 30 տոկոսից մինչեւ 70 տոկոսը «լքել են մարտերի զոտին կամ զոհվել»:
«Կարիքները հսկայական են»,-ասել Է Նիցանը, ընդգծելով, որ «միջազգային օգնությունը կենսականորեն կարեւոր Է» այս դժվարին ժամանակաշրջանում Ուկրաինայի բնակչությանն առողջապահական ծառայություններով ապահովելու համար:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՀԿ-ի ներկայացուցիչն ուշադրությունը հրավիրել Է վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, պոլիոմելիտի եւ կարմրուկի տարածման վտանգի վրա: «Ամենալուրջ խնդիրը» նա համարել Է այն դժվարությունները, որոնց բախվել են շուրջ 700 հազար ներքին վերաբնակներ, ինչպես նաեւ երեխաները, կանայք, մեծահասակները եւ հաշմանդամ ները: