ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առաջ իր ելույթում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինային և նշել, որ ռուսամետ աշխարհազորայինների ագրեսիայի հետևանքով Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Օբամայի խոսքով՝ Ռուսաստանը մեկուսացման մեջ է գտնվում, և դա ԱՄՆ-ի առաջատարության արդյունքն է, որն իր քաղաքականությունը վարում է համառ ճնշումներով, այլ ոչ թե հարձակումներով:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը նշել էր, որ երկրի տնտեսությունը 1999 թվականից ի վեր իր ամենաբարձր ցուցանիշին է հասել: