Հանովերում իր ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ներկայիս համաշխարհային կարգի հիմնական սկզբունքների համաձայն' Ուկրաինան սեփական ճակատագիրը ընտրելու իրավունք ունի: Իսկ Ռուսաստանը, որը դա չի ընդունում և «ագրեսիա» է դրսևորում, պետք է հասկանա, որ իր սեփական հաջողությանն ու բարգավաճմանը կօգնի միայն մյուս աշխարհի հետ համագործակցությունը, ընդգծել է ամերիկացի առաջնորդը: Այս մասին հայտնում է CNN-ը:

 

 

«Մենք պետք է շարունակենք օգնել Ուկրաինային' բարեփոխումներ իրականացնելու հարցում, որպեսզի բարելավենք նրա տնտեսության իրավիճակը և մոդերնիզացնենք ուժերը' իր անկախությունը պաշտպանելու համար»,- ասել է Օբաման:

 

 

Ես ցանկանում եմ, որպեսզի Ռուսաստանի հետ մեր մոտ լավ հարաբերություններ լինեն: Եվ մենք շատ մեծ ներդրում ենք կատարել նրա հետ լավ հարաերությունների մեջ: Սակայն, մենք պետք է պահպանենք հակառուսական պատժամիջոցները այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը լիովին չի կատարի Մինսկի համաձայնագրերի պայմանները: