Մենք ունեցել ենք հաջողություններ կարգապահության ամրապնդման գործում, միայն եթե վերցնենք հանցագործությունների պատճառով միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում մեր կորուստների թվականակը 2013 թվականի հետ համեմատ գրեթե 60 տոկոսով քչացել է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Դա բանակի հրամանատարական կազմի և մեր հասարակության միասնական պայքարի, միասնական աշխատանքի արդյունք է, իսկ այն, որ մենք ընտրել էինք տարին արատավոր բարքերի դեմ տարի, դրա արդյունքները մենք հետագայում կտեսնենք: Այսինքն՝ դպրոցներում, բուհերում, ում հետ մենք աշխատել ենք, նրանք դեռևս պետք է զորակոչվեն բանակ: Անկասկած, նաև ուսումնավարժական բոլոր խնդիրների մեջ մենք ունեցել ենք հաջողություններ, մեր կողմից անցկացված բոլոր բարձր մակարդակի զորավարժություններում հայկական բանակի հրամանատարները, նրանց շտաբները ցուցացերել են պատրաստականության, գիտելիքների, հմտությունների օգտագործման բարձր պատրաստականություն: Հատկապես «Միասնություն 2014» զորավարժությունը, որն անցկացվեց Պաշտպանության բանակում, մենք տեսանք կազմակերպչական բարձր ունակություններ, մարտավարական գործողությունների տարբեր ձևերի, մեթոդների կիրառման ունակություներ, փոխգործակցության բարձր մակարդակ, մարտական հերթապահությունից մարտական խնդիրների կատարման ունակություններ և նաև կրակային խոցման համապատասխան աստիճան»,- նշեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ բանակի գործունեությունը տեղում չի դոփում և այն անընդհատ զարգացող կառույց է. «Ձեռքբերումների և դիրքերի ամրապնդումն արտահայտվել է բանակի և նրա ղեկավար կազմի դիրքերի ամրապնդումը պետական կառավարման համակարգում՝ որպես առաջատարի, ռազմավարական բնույթի և նաև պետությունն ագրեսիայից դիմագրավելու պաշտպանության գործում»:

 

Սեյրան Օհանյանը շնորհավորեց տոնի կապակցությամբ՝ հավելելով. «Ուզում եմ ասել, որ ամեն ինչ արվում է՝ զինված ուժերում, արդարությունը, ազնվությունը բարձր մակարդակի վրա դնելու համար: Վերջին տարիների՝ մեր կողմից կատարված աշխատանքները ցույց են տալիս, որ մենք անընդհատ պրոֆեսիոնալ տարրն ենք ավելացնում բանակում՝ հիմք ստեղծելով պրոֆեսիոնալ բանակի անցկացման և նաև զորակոչի անցկացման ժամանակահատվածում ավելի բարձր, արդար հիմքերի վրա է դրվում զորակոչի անցկացման բոլոր ուղղություննըեր՝ կցագրման ոլորտում, բժշկական խնդիրների իրականացման ոլորտում, և հատկապես վիճակագրությամբ Զինված ուժերում բաշխման ոլորտում»:

 

Խոսելով՝ բանակում ծառայելուց խուսափելու դեպքերին՝ նախարարը նշեց. Ես կարող եմ ասել, որ հիմա շատ դժվար է խուսափել բանակում ծառայությունից, շատ դժվար է տարբեր պատճառներով՝ լինի բժշկական, լինի այլ պատճառով խուսափել, որովհետև բացի կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքից, մենք համապատասխան օղակներ ենք մտցրել այդ աշխատանքի մեջ՝ վերահսկիչ վարչությունից, ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայությունից, որոնք համապատասխան աշխատանք են տանում»:

 

Նախարարը չբացառեց նաև այն, որ կլինեն բացթողումներ, սխալներ. «Չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում: Դրա համար գոյություն ունի բողոքարկման համակարգ: Այդ բողոքարկամն համակարգը սկսում է Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի գործունեությունից, նրան դիմելուց, թեժ գծերից, հրամանատարական կազմից և, ի վերջ, ինձնով, իմ ընտանիքով»: