ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը պատրաստվում է հունվարի 29-ին քվերակության դնել ադրբեջանա-ամերիկան համագործակցության ամրապնդմանը նպաստող SJR15-006 բանաձևը, որը մերժելու կոչ է արել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ըˋ վակայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, բանաձևն առաջադրվել է սենատորներ Լարի Քրաուդերի, Լաուրա Վուդսի և Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Էդվարդ Վիգիլի կողմից:

 

Պարբերականը տեղեկացնում է նաև, որ նախատեսվում է միջոցառում անցկացնել Կոլորադո նահանգի սենատումˋ ի պատիվ Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևի: «Ասպարեզ» թերթը տարօրինակ է համարում ամերիկյան նահանգային սենատում նման բանաձևի առաջքաշումն առհասարակ, սակայն հատկապես մտահոգիչ է համարում, որ բանաձևն առաջադրվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնձգությունների մասին «Wall Street Journal»-ի այս ամիս, ինչպես նաև օրեր անցˋ The New York Times-ում հրապարակված «Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի երկու երեսը» վերտառությամբ հոդվածներից հետ, որտեղ Ադրբեջանը դատապատվում էր Միացյալ Նահանգներին սպառնալու և շանտաժի ենթարկելու համար:

 

Պարբերականը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը բոլորովին վերջերս կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Կոզլարիչը ափսոսանք է հայտնել քաղաքացիական հասարակության դեմ հետապնդումների և բանտարկված լրագրողների աճող թվի կապակցությամբ:

 

Բանաձևի ընդունումը կանխելու նպատակովˋ կոչով է հանդես եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Այն հորդորում է հեռախոսակապով կամ էլեկտրոնային փոստով կապվել բանաձևը ներկայացրած սենատոր Լարի Քրաուդերի գրասենյակին և մյուս օրենսդիրներին և հորդորել դեմ քվերակել բանաձևի ընդունմանը:

 

Բանաձևը ներկայացվել է հունվարի 23-ին և քվերակության կարող է դրվել հունվարի 29-ին: