Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է սկսել ցամաքային զորքեր ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է CNN-ը:
Հեյգելը հստակեցրել է, որ ամերիկացի զինվորները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի մարտական գործողություններին: Նրանց առաքելությունը կլինի հետախուզությունը և օգնությունը տեղի ուժային կառույցներին:
Մոտ ապագայում կառաջանա՞ Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման անհրաժեշտություն՝ Հեյգելը դժվարացել է ասել: Ներկայումս ԱՄՆ-ն պայքար է մղում գրոհայինների դեմ ավիահարձակումների օգնությամբ:
2014 թվականի ընթացքում ԻՊ-ը գրավել է իրաքյան և սիրիական քաղաքներ: Դրա դեմ պայքարում են կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան, Իրաքի և Սիրիայի քրդերը: