Հորդանանը կարող է «Իսլամական պետության» առաջնորդների դեմ ցամաքային օպերացիա իրականացնել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Էլ-Քուդս էլ-Արաբի» պարբերականին:

 

«Բացառված չէ, որ Հորդանանը նման քայլի կգնա միակողմանի կարգով՝ հաշվի առնելով ԻՊ-ի ցուցաբերած թշնամանքը»,- պարբերականը մեջբերում է Հորդանանի հատուկ ծառայություններում գտնվող աղբյուրի խոսքը:

 

Դրա հետ մեկտեղ, Թագավորության պետնախարար և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ էլ-Մումանին հայտարարել է, որ Ամմանը «մտադիր է ուժգնացնել իր դերն ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիայում՝ «Իսլամական պետություն» խմբավորումը թուլացնելու և վերջնականապես ոչնչացնելու համար»:

 

«Հորդանանի պատասխանը կհամապատասխանի նետված մարտահրավերին և այդ մասին կհայտարարվի առաջիկայում»,- ասել է նախարարը: