ԱՄՆ Միջին Արեւմուտքը եւ հյուսիս-արեւելքը կրկին հայտնվել են ձնամրրիկի վտանգի տակ: Համաձայն կանխատեսումների, վատ եղանակային պայմանների թիրախում կհայտնվի մոտ 100 մլն մարդ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, Միջին Արեւմուտքում ձյան տեղումները կսկսվեն արդեն մի քանի ժամից, իսկ հյուսիս-արեւելքում' երկուշաբթի օրվա գիշերը: Նյու-Յորքում, Բոստոնում եւ Չիկագոյում կարող է տեղալ մինչեւ 30 սմ ձյուն: Կոմունալ ծառայություններն արդեն նախապատրաստել են ձնահավաք տեխնիկան: