Այս տարվա հունվարին Սիրիայում գրանցվել է զոհերի թվի ամենացածր ցուցանիշը վերջին 2,5 տարվա ընթացքում ընթացքում ՝ կազմելով 2683 մարդ, որի մեջ ընգրկված է զոհված խաղաղ բնակիչների, զինվորականների և զինյալների թիվը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ' զոհերից ավելի քան հազարը խաղաղ բնակիչներ են, որոնցից 65-ը երեխաներ են, 50-ը' կանայք: 20 բնակիչներ մահապատժի են ենթարկվել ԻՊ-ի կողմից:

 

Սպանված օտարազգի զինյալները թիվը կազմել է 877, որոնց մեծամասնությունը ԻՊ-ի ահաբեկիչներ են: Եվս 382-ը սիրիական բանակի զինվորականներ են: Իսկ ազգային պաշտպանական և կառավարական ուժերի կողմից կռվողներից զոհվել են 313-ը:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել 200 հազարի: Միլիոնավոր սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, լքել են իրենց հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում Լիբանանում, որտեղ սիրիացի փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: