Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքներում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 177-ի: Այս մասին տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻԼԻՊ խմբավորման գրոհայինները ռումբ են պայթեցրել Սեյիդ Զեյնաբ թաղամասում, որը բնակեցված է շիա մուսուլմաններով: Դրանից անմիջապես հետո երկու մահապարտ ահաբեկիչներ գործի են դրել պայթուցիկով գոտիները:

 

 

Դրանից մի քանի ժամ առաջ Հոմս քաղաքում գրոհայինները պայթեցրել են երկու ականապատ ավտոմեքենաները: Ահաբեկչական հարձակումները իրականացվել են հայկական թաղամասի մուտքի մոտ: