ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Ռուսաստանի մեկուսացման կուրսը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:

 

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը չի փոխվել: Նա մտադիր է նպաստել Ռուսաստանում Պուտինի ռեժիմի հետագա մեկուսացմանը:

 

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ ռազմավարությունը հաջող է: Էռնեստը հայտարարել է, որ պատժամիջոցները հանգեցրել են ռուսական տնտեսության անկմանը:

 

«Ռազմավարությունը հաջող է եղել ռուսական տնտեսության դեմ պատժամիջոցների ռեժիմի իրականացման, արժույթի արժեզրկման հարցում»,- ասել է Էռնեստը՝ հավելելով, որ հիմքում ընկած է այն, որ շատ անկախ գնահատողներ իջեցրել են ռուսական արժեթղթերի վարկային վարկանիշները:

 

Ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել էր, որ Ուկրաինայում կառավարության փոխման մեջ ԱՄՆ մասնակցությունը գաղտնիք չէ: