Զինված չարագործը փետրվարի 4-ի առավոտյան Թբիլիսիի Մուխիանիի շրջանի Նոնեշվիլի փողոցում ներխուժել Է «Վրաստանի Բանկի» express-սպասարկման կենտրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությանը:

 

«Հարձակմանը մասնակցել Է զինված մի մարդ, որը դիմակով Է եղել: Այդ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել: Սպասարկման կենտրոնն ունի պահպանության իր ծառայությունը, որը, բնականաբար, առավելագույնս խանգարել Է հարձակմանը»,- հայտարարել Է բանկի՝ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Սոֆո Բալավաձեն:

 

«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ սա վերջին շաբաթվա ընթացքում «Վրաստանի Բանկի» մասնաճյուղի վրա կատարված արդեն երկրորդ հարձակումն Է: Հունվարի 30-ին դիմակավոր զինված մի անձ Թամարա թագուհու պողոտայի թիվ 13 հասցեում ներխուժել Էր «Վրաստանի Բանկի» արագ սպասարկման կենտրոն, եւ, սպառանալով զենքով, հափշտակել 2,5 հազար ԱՄՆ-ի դոլար: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել Էր հանցագործին՝ 26-ամյա Գեորգի Պ-ին, երբ նա փորձել Էր Վրասհանի տարածքից հեռանալ վրաց-թուրքական սահմանի «Սարպի» հսկիչ անցակետով: