ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 5-ին այցով ժամանել Է Ուկրաինա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են պատվիրակության աղբյուրներ, այցի շրջանակներում Քերին հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, ԱԳ նախարար Պավել Կլիմկինի, ինչպես նաեւ հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների հետ:
Դրանց ընթացքում քննարկվելու են բարեփոխումների իրականացման հարցերը եւ երկրի արեւելյան տարածաշրջանների իրադրության ապաԷսկալացման ուղիները: