Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դիմել Է Ռուսաստանին՝ խնդրելով արտահանձնել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, ասել Է հանրապետության գլխավոր դատախազ Վիտալի Յարյոման:

 

«Ես դիմել եմ ՌԴ-ի գլխավոր դատախազ Չայկային՝ խնդրելով նրանց արտահանձնել Ուկրաինային»,-ասել Է Յարյոման:

 

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն այդ պաշտոնում ընտրվել Էր 2010 թվականին, անցյալ տարվա փետրվարին պաշտոնազրկվել Է Կիեւում տեղի ունեցած զանգվածային ելույթներից հետո:

 

Յանուկովիչին եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց մեղադրել են խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մեջ եւ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:

 

Ինչպես նշում Է BBC-ն, Յանուկովիչի գտնվելու վայրը ստույգ հայտնի չԷ. վերջին անգամ նա հանրությանը երեւացել Է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: