Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը շարունակում է հետաքրքրվել «Պորտուի» պաշտպան Դանիլոյի ծառայություններով, տեղեկացնում է Sport.es-ը:

Կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆուտբոլիստին դիտարկում է Դանի Ալվեշին փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին հավանաբար կլքի ակումբը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 50 մլն եվրո, սակայն չի բացառվում, որ «կապտանռնագույնները» ֆուտբոլիստին ձեռք բերեն 30 մլն-ի դիմաց և «Պորտուին» տան Կրիստիան Տեյլոյին, վերջինս պորտուգալական թիմում հանդիս է գալիս վարձավճարով: