Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ հանդես եկող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին հաղորդում է ստացել:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Ոստիկանությունն ԱրտաÕ ¯ Խաչատրյանի առևանգման մասին հաղորդում ստացել է: Ոստիկանությունը պարզում է հանգամանքները»,- նշեց Մալխասյանը:

 

 

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ առավոտյան ժամը 12:00-ի սահմաններում «Ծղոտներ» համալիրի մոտից երեք դիմակավորված և զինված անձինք, որոնք եղել են քաղաքացիական պետահամարանիշներով ավտոմեքենայով, անհայտ ուղղությամբ տարել են «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: