ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին' քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում նշել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

 

«Մենք տեղեկացրել ենք ԵԱՀԿ նախագահ Դաչիչին և գլխավոր քարտուղար Զանիերին Լեռնային Ղարաբաղում զարգացող իրադարձությունների վերաբերյալ: Մենք բոլորս համաձայն ենք, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը»,- գրել է Ուորլիքը:

 

 

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին ևս այսօր հանդիպել է Լաբերտո Զանիերին: