Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի' Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: