armchess.amԳրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Մոսկովյան օփեն փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 244 մասնակիցների մեջ բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան):
Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, մեծ հաջողության հասավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Փառատոնի շրջանակներում անցկացված սիրող շախմատիստների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Վ. Մանուկյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 326 մասնակիցների մեջ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մանուկյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Գալախովը (Ռուսաստան):