Մոսկվայում շարունակվում է Աէրոֆլոտ-օփենը:

Մրցաշարի 7-րդ տուրում A խմբում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը միավոր կիսեց, Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ տոնեց:

B խմբի առաջատար Տիգրան Քոթանջյանը ոչ-ոքի խաղաց, Դավիթ Պետրոսյանը և Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին:

C խմբում Արթուր Ղարագյոզյանը հաղթանակ տոնեց, Աշոտ Փարվանյանը՝ ոչ-ոքի խաղաց:

Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանը 4,5 միավորով 14-րդ տեղում է, Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով 16-րդն է:

B խմբում Տիգրան Քոթանջյանը 5,5 միավորով առաջատարների թվում է:

C խմբում Արթուր Ղարագյոզյանը 5 միավորով 9-րդն է: