Մոսկվայում ավարտին է մոտենում հեղինակավոր շախմատի Աէրոֆլոտ-օփեն մրցաշարը:

Նախավերջին տուրում A խմբում հանդես եկող Տիգրան Պետրոսյանը պարտություն է կրել, Հովհաննես Գաբուզյանը միավոր է կիսել:

B խմբում Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը 8-րդ տուրում ոչ-ոքի են խաղացել, Էլինա Դանիելյանը հաղթանակ է տոնել:

C խմբում Արթուր Ղարագյոզյանը հաղթել է, իսկ Աշոտ Փարվանյանը պարտություն կրել: