armchess.am Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում վեց տուրից հետո A մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4, Սերգեյ Գրիգորյանցը' 3,5, Հովհաննես Գաբուզյանը' 3 միավոր: Աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Դանիիլ Դուբովը եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):
B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը վաստակել է 5 միավոր եւ Լի Չենի (Չինաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Մանուել Պետրոսյանն ունեն 4-ական միավոր:
C մրցաշարում Բորիս Օֆիցերյանը վաստակել է 4,5, Արթուր Ղարագյոզյանը' 4 միավոր: