Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում երեք տուրից հետո A մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանն ունեն 1,5-ական միավոր: B մրցաշարում Էլինա Դանիելյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Վահե Բաղդասարյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ երկու առաջատարներից ետ են մնում կես քայլով: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 3 միավորով գլխավորում է աղյուսակը: