Տեղի ունեցան Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

4-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին և Թեյմուր Ռաջաբովը, իսկ մնացած 6 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 4-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: 2.5-ական միավոր վաստակած Պյոտր Սվիդլերը և Թեյմուր Ռաջաբովը կիսում են 3-4-րդ հորիզոնականները:

10 շախմատիստ՝ Հոու Յիֆանը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Սալեմ Սալեհը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը, վաստակել են 2-ական միավոր և կիսում են 5-14-րդ հորիզոնականներ: