Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

Տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն գրանցեց իր 6-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Արսենի Նեստերովը: Արամ Հակոբյանը հաղթանակ տարավ Թոր-Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: Արագ ոչ-ոքի գրանցվեց Ռուսաստանի երկու ներկայացուցիչների՝ Կիրիլ Շուբինի և Սերգեյ Լոբանովի դիմակայությունում: Հաշտություն կնքվեց նաև Նիկոլոզ Կաչարավա-Մամիկոն Ղարիբյան պարտիայում, իսկ Պաուլյուս Պուլտինյավիչյուսը հաղթեց Ստեֆան Պողոսյանին:

7-րդ տուրից հետո 6.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը