Ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 3 մլրդ դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 7 մլրդ 834 մլն 759 հազար դրամ:

 

Աճուրդի արդյունքում հետ է գնվել 3 մլրդ դրամ ծավալով պետականպարտատոմս, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 3 մլրդ 184 մլն 521 հազար 174 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12,9300 տոկոս է: Հետգնմանը մասնակցել են 6 գործակալ: