ՀՀ ֆինանսների նախարարությունն արձագանքել է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող բաց նամակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է .«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, ո րպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:
Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչև ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:
Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները, ինչպես նաև շ արունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:
Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական կամուրջ հաշվին»։
«Արմենպրես»