ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ 2013թ. տարեկան զեկույցում նախարարության գործունեության վերաբերյալ առաջ քաշված խնդիրներին: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության' նախարարության իրավասությունների սահմաններում Երևանի Փակ շուկայի հետ կապված խնդրին տրվել է համապատասխան ընթացք, մասնավորապես' հուշարձան-շենքում ապօրինի վ երգետնյա աշխատանքները կանխելու և հետագա պահպանության ու վերականգնմանն առնչվող խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրինությանը բազմիցս գրավոր տեղեկացվել է իր կողմից կատարվող շինարարության ապօրինության մասին և պահանջվել է դադարեցնել այն: Միևնույն ժամանակ, նախարարությունը դիմել է պատկան մարմիններին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ անօրինական շինարարությունը դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու պահանջով, ինչպես նաև 2012-2013 թվականներին համապատասխան տեղեկույթ է տրամադրվել Երևան քաղաքի դատախազությանը:
Կենտրոնական Ծածկած շուկայում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Մշակույթի նախարարությունը համաձանեցրել է միայն 0,0 նիշից ցածր նախագծային փաստաթղթերը:

 

Ըստ պարզաբանման' վերջին տարիներին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի' տանիքի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի հիմնանորոգման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիա կան թատրոնի տաք և սառը ջրամատակարարման, սանհանգույցի վերանորոգման, դռների և պատուհանների տեղադրման, հակահարդեհային ջրավազանի վերանորոգման, «Գոյ» թատրոնի հիմնանորոգման, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի կաթսայատան ծխատարի վերանորոգման, Պետական երաժշտական կամերային թատրոնի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:

 

Իրականացվել է Համազգային պետական թատրոնի օդափոխության համակարգի տեղադրում, Երգի պետական թատրոնի հիմնանորոգման, Արտաշատի Ա. Խարազյաին անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մասնակի վերանորոգման, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման, Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցների հաշվին 2013թ. իրականացվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպեր այի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքները և նույն տարվա ապրիլի 27-ին գալա համերգով կայացել է թատրոնի վերաբացվումը:

 

Պահպանիչ և հակահրդեհային ահազանգման համակագի, հրդեհաշիջման առաջնային և անվտանգության այլ միջոցներ (տեսահսկման) են ձեռք բերվել նախարարության համակարգի 8 թատրոններում, մասնավորապես' Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական, Երևանի կամերային պետական, Համազգային թատ րոններում:

 

Ջեռուցման համակարգ է ներդրվել Խորեոգրաֆիայի պետական թատրոնում: Ի թիվս մի շարք պետական այլ թատերահամերգային կազմակերպությունների, Մնջախաղի պետական թատրոնը ևս ունի սեփական տարածքի խնդիր: ՀՀ մշակույթի նախարարությունը այդ կազմակերպությունների համար գտել է այլընտրանքային լուծում' համապատասխան կառույցներում ապահովում է նրանց գործունեությունը: Այսօր Մնջախաղի պետական թատրոնը իր գործունեությունը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը կլուծվի ըստ ՀՀ կառավարութ յան սահմանած առաջնահերթությունների և հնարավորությունների:

 

Անդրադառնալով ՄԻՊ դիտարկման' «մի շարք մշակութային շենքեր շարունակում են մնալ անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար» կետին, նախարարությունը նշել է, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց տեղաշարժման խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է, ինչի առնչությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացվող մշակութային հաստատությունների հիմնանորոգման նախագծերում, որպես պարտադիր պայման, նախատեսվում են թեքահարթակներ: Նախկինում կառուցված և այժմ գործող մշակութային կառույցներից 17-ը մասամբ կամ ամբողջովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի մուտքն ու ելքը ապահովելու համար:

 

ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարվա ֆինանսական միջոցների բաշխումն իրականացնում է ՀՀ կառավարության մշակույթի ոլորտի պետական քաղաքականության գերակայություններին համապատասխան' մշակույթի տարբեր բնագավառների ժանրային առանձնահատկություններից ելնելով: Համաչափության սկզբունքով ֆինանսական միջոցների բաշխումը անհնար է և ոչ նպատակահարմար, քանի որ գոյություն ունեն ստեղծագործական գործունեության ոլորտային և ժանրային առանձնահատկություններ:

 

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թատերահամերգային կազմակերպությունները ապահովված են համապատասխան ձայնային տեխնիկական սարքավորումներով և երգիչների գործունեության պատշաճ իրականացման համար խոչընդոտներ չկան:

 

Սոցիալապես անապահով անձանց համար նախարարության կողմից թանգարանների և գրադարանների ոլորտում նախատեսված են զեղչեր և այլ արտոնություններ: Մանկապատանեկան արվեստի I ինտեգրատիվ հանրապետական փառատոնը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Մանկապատանեկան արվեստի առաջին ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակներում կայացել է գիտապրակտիկ կոնֆերանս, որին մասնակցել է ոլորտի շուրջ 70 մասնագետ:

 

Շարունակվել է համալրվել 2010 թվականին ստեղծված ՀՀ-ի և ԼՂՀ-ի հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների վերաբերյալ տեղեկատվական բանկը, որում ընդգրկված երեխաները մասնակցում են հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին, սակավ շարժունակ անձանց գրադարանային սպասարկումն ապահովող «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը (Լոռու և Շիրակի մարզային գրադարաններ). տրամադրվել է 15163 միավոր տեղեկույթ, տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար մարզային գրադարաններում տեղակայված &laqu o;Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի աշխատանքները. սպասարկվել է 798 ընթերցող: