Միացյալ Նահանգները դարձել Է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով Ռուսաստանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Վեդոսմոստի» թերթին, համապատասխան տեղեկատվությունը բովանդակում Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հաշվետվությունը:

 

2014 թվականին ԱՄՆ-ը հանույթն ավելացրել Է օրական մեկուկես միլիոն բարելով՝ մինչեւ 11,81 միլիոն բարել: Ռուսաստանն այս ցուցանիշն ավելացրել Է օրական 50 հազար բարելով՝ մինչեւ 10,93 միլիոն բարել: ԷՄԳ-ն կանխատեսում Է, որ երկրների միջեւ խզումը կմեծանա ընդհուպ մինչեւ 2020 թվականը: Սպասվում Է, որ այդ ժամանակ ՌԴ-ն կարդյունահանի օրական 10,37 միլիոն բարել նավթ, ԱՄՆ-ը՝ 13,96 միլիոն: Գործակալությունը կանխատեսում Է, որ արագ աճ կապահովի թերթաքարային նավթի արդյունահանումը:

 

ԷՄԳ-ի հաշվետվության մեջ ասված Է, որ Ռուսաստանը նավթի արտադրության ծավալները կնվազեցնի օրական 560 հազար բարելով: Մեկ տարի առաջ կանխատեսվում Էր 200 հազար բարելի աճ: