Ով է ղեկավարում Ռուսաստանը
Շատ տարիներ առաջ Իգոր Շաֆարեվիչը նկատել էր, որ «Ռուսաստանի ազգային գաղափարի հարցը քննարկում է ով ասես, բացի ռուսներից»: Անցել է բավական ժամանակ, եւ դժվար թե ինչ որ բան է փոխվել: Պարզվում է, որ Պուտինն ընդամենը ծածկույթ է շահերի շատ խմբերի համար, եւ որեւէ ազգային, սկզբունքորեն հավասարակշիռ քաղաքականության մասին չի կարող խոսք լինել:
Իշխանությունից որոշակի գաղափարական հատկանիշի եւ էթնիկ պատկանելության ֆունկցիոներների դուրս մղումն ամենեւին էլ չի լուծել ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության համարժեքության հարցերը: Պուտինը եւ նրա շրջապատը թույլ են տվել կասկածի տակ դնել զինված ուժերի մարտունակությունը եւ պաշտպանության նախարարության ղեկավարության կոմպետենտությունը: Սկանդալն այն աստիճան մեծ է, որ նույնիսկ Պուտինի քաղաքականության քննադատները չեն համարձակվում վեր հանել ռուսական պետության խափանման այդ նախագծի բոլոր շրջադարձերը:
Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ համառորեն կառչելով «Մագնիտսկու ցուցակից», արեւմտյան ԶԼՄ-ները գործնականում անտեսեցին խոշոր սկանդալը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: Համաշխարհային քաղաքական պրակտիկայի համար սա բավական սովորական իրավիճակ է, սակայն, ինչպես հայտնի է, Ռուսաստանում բանակն ավելին է, քան բանակը՝ այն ոչ միայն անվտանգության, այլեւ պետության գոյության երաշխավորն է:
Տեսակետ կա, որ Ռուսաստանում անթույլատրելի է էթնիկ նացիոնալիզմը, այլ միայն՝ պետականը: Սակայն, դրանով հանդերձ, մոռացվել է «քաղաքական նացիոնալիզմ» հասկացությունը: Արդյունքում Ռուսաստանում ամուր եւ երկար ժամանակով հաստատվեց օլիգարխական խմբերի իշխանություն, որոնց համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ:
Երբեմն մոռանում են, որ օլիգարխական համակարգը, նախ, ունիվերսալ եւ տոտալ բնույթ ունի, իր տակ ճզմելով ողջ երկիրն ու հասարակությունը, եւ երկրորդ՝ այդ համակարգը սերտորեն ինտեգրված է օլիգարխիայի համաշխարհային համակարգին: Դա հանգեցնում է մտածողության եւ հասարակական գիտակցության էկոնոմիզացիային, ինչն այսպես թե այնպես պետությանը զրկում է քաղաքականություն, որպես այդպիսին, վարելու հնարավորությունից:
Ընդ որում, պետք է նշել, որ Ռուսաստանում առկա է անցումային բնույթի օլիգարխական համակարգ՝ քաղաքական կոլաբորացիոնիզմի եւ կոմպրադորական տնտեսության ակնհայտ գծերով: Դա բավական բարենպաստ «բուլյոն» է ցանկացած մանիպուլյացիայի եւ շահերի առաջ մղման համար:
Ներկայում ռուս պաշտոնական եւ կիսապաշտոնական փորձագետները փորձում են շրջանցել Հայաստանի շահերն անտեսելու խնդիրը, Ադրբեջանին զենքի մատակարարումը բացատրելով որպես Հարավային Կովկասում պարիտետային քաղաքականություն պահելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության խախտումը թույլ չտալու միջոց, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների բացակայությունը:
Չի բացառվում, որ դա արտահայտում է ռուսական քաղաքականության իրականությունը, սակայն եթե դա այդպես է, ապա դա անշնորհք ու հիմար քաղաքականություն է: Ըստ ամենայնի, Ռուսաստանը պարզապես փող է աշխատում (իր ռազմավարական գործընկերոջ արյան վրա): Դա խոսում է այն մասին, որ նրա քաղաքականությունում բացակայում է «ռազմավարությունը», այսինքն՝ Ռուսաստանը կորցրել է մեծ տերության կարգավիճակը: Ոչ մի մեծ տերություն ժամանակակից աշխարհում իրեն այդպես չի պահում: Սակայն սա արդեն ծեծված թեմա է, եւ հայ հասարակությունը, եթե կարելի է այդպես արտահայտվել, յուրացրել է այդ ճշմարտությունը, թեեւ շարունակում է շատախոսել եվրասիական թեմաներով:
Առաջանում է նոր հանգամանք: Մոսկվայում Հայաստանի բարեկամները բավական լավ են պատկերել Ադրբեջանի լոբբինգի սխեմաները (առանցքային ֆունկցիոներներ, գործունեության բնույթն ու մեթոդները, շահերի օբյեկտներն ու սուբյեկտները, տապալումներն ու հաջողությունները, ծառայությունների գինն ու վճարման ռեժիմը): Ներկայում Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ թույլ չտալու համար աբխազական տրանսպորտային ուղղության ապաշրջափակումը:
Ակնհայտ է դառնում, որ համապատասխան աշխատանք է տարվում Թբիլիսիում, որտեղ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Սաակաշվիլին է: Սակայն, այդ գործունեությունը չի սահմանափակվում Թբիլիսիով: Ներկայում գլխավոր խաղադրույքը Մոսկվան է: Ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանի համար իրական հնարավորություն է ստեղծվել ուժեղացնելու սեփական ներկայությունը Հարավային Կովկասում, նախեւառաջ ռազմավարական դիրքերը, Ռուսաստանի ղեկավարությանը դժվար է համոզել մի կողմ գցել տվյալ հեռանկարը: Մոսկվայում ադրբեջանական լոբբիզմի ադեպտները բարդության առաջ են կանգնել՝ չկան ոչ փաստարկներ, ոչ էլ մոտեցումներ: Սակայն ռուսաստանցի քաղաքական գործչի, փորձագետի եւ չինովնիկի գլխավոր փաստարկը փողն է:
Սկզբունքորեն, աբխազական տրանսպորտային ուղղության ապաշրջափակումը կարելի է խափանել, եթե աշխատանք տարվի Թբիլիսիում, Մոսկվայում եւ Սուխումում, համաձայնեցված եւ մասշտաբային: Խնդիրը միայն առաջարկվող փողի չափերի մեջ է՝ ադրբեջանցիները կառաջարկեն եւ կտան շատ: Խաղադրույքը բավական մեծ է՝ Հայաստանի ապաշրջափակումը: Մոսկվայում ըմբռնումով են վերաբերվում Թուրքիայի, Իսրայելի եւ ԱՄՆ հեռանկարային գործընկերոջ՝ Ադրբեջանի շահերին: Հանուն դրա՝ կարելի է Սաակաշվիլիին համդուրժել եւս մի քանի տարի:
Ռուսաստանը կորցրել է մեծ տերության կարգավիճակը
11:36 - 11.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
26/07/24 11:18
Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը կորցրել է Ղրիմ վառելիքի մատակարարման կարևոր ալիքը
13/06/24 16:40
Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին
21/06/16 11:27
Ռուսաստանը համաշխարհային տերության է վերածվում. Սորոս
11/03/15 13:48
Ռուսաստանը շուրջ 140 մլրդ դոլար է կորցրել արևմտյան պատժամիջոցների պատճառով. ԱՄՆ Սենատ
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
16/10/24 23:20
Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածում
25/09/24 10:00
Նույնն է, որ Ֆրանսիան, Ռուսաստանը ոչ թե ֆաշիզմը մեղադրեին, այլ ասեին` հիտլերն ի՞նչ աներ, մենք էինք մեղավոր. «Հրապարակ»
16/09/24 14:40
Իրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան