Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը վերածվում համաշխարհային տերության՝ այն ժամանակ, երբ Եվրամիությունը փլուզվում է: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Նա այդ գործընթացը համեմատել է այն ժամանակների հետ, երբ Եվրոպան բարգավաճում էր՝ մինչ Խորհրդային Միությունը սկսում էր փլուզվել:

 

Լոնդոնում ելույթի ժամանակ Սորոսը նշել է, որ զգում է՝ «ավելի շատ, քան երբևէ», որ ԵՄ-ի ճակատագիրը ներկայում կախված է Ուկրաինայի ապագայից: