Ռուսական «Էքսպրես-ԱՄ4Ռ» կապի ամենահզոր արբանյակը դուրս չի բերվել հաշվարկային ուղեծիր «Պրոտոն-Մ» տանող հրթիռի վթարի պատճառով, որը մայիսի լույս 16-ի գիշերը մեկնարկել Էր Բայկոնուր տիեզերակայանից:

 

«Էքսպրես-ԱՄ4Ռ» տիեզերական ապարատն ստեղծել Է Եվրոպայի EADS ընկերությունը:

 

Ըստ «Ռոսկոսմոսի» տեղեկատվության՝ վթարը տեղի Է ունեցել «Պրոտոնի» երրորդ աստիճանի աշխատանքի ժամանակ, երբ հրթիռը գտնվել Է մթնոլորտի վերին շերտերում: Հրթիռի բեկորների անկման շրջանը մինչ այժմ ստույգ հայտնի չԷ:

 

Ըստ ՌԻԱ «Նովոստիի» աղբյուրի տեղեկատվության՝ հրթիռը կարող Էր ընկնել Ալթայի տարածք կամ Էլ Խաղաղ օվկիանոսի ջրատարածք: Հրթիռային վառելիքի պարունակած թունավոր հեպտիլն, ամենայն հավանականությամբ, այրվել Է մթնոլորտի վերին շերտերում:

 

Վթարի պատճառները պարզելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: Իսկ առայժմ, ըստ գործակալության աղբյուրի տեղեկատվության՝ Բայկոնուրից Պրոտոնի բոլոր արձակումները կդադարեցվեն: Հաջորդը պետք Է կայանար այս տարվա հուլիսի 15-ին: