Լրագրողուհիներից մեկին, ով ամբողջ գիշեր Մինսկում լուսաբանում Էր «նորմանդական խմբի» երկարատեւ բանակցությունները, «շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջոցառման կազմակերպիչների ներկայացուցիչը:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, ՈՒկրաինայի նախագահները եւ ԳՖՀ-ի կանցլերը փետրվարի 11-ի երեկոյից բանակցություններ են վարում Բելառուսի մայրաքաղաքում: Բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ 16 ժամ:
«Հենց նոր շտապօգնության մեքենայով հիվանդանոց Է տեղափոխվել «Ինտերֆաքս»-ի լրագրողուհին»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
Նա պարզաբանել Է, որ լրագրողուհու համար «շտապօգնություն» են կանչել այն բանից , երբ նա կտրուկ վատ Է զգացել իրեն: