Եվրամիությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերը, իսկ համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Գնահատականը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանինն է:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 12-ին &laq uo;Լատվիական նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» գիտաժողովի ժամանակ, Նազարյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են ինչպես պարբերական քաղաքական խորհրդակցությունների, այնպես էլ մի շարք ոլորտային ուղղություններով: Դիվանագետն ընդգծեց հատկապես շարժունակության խթանմանն ուղղված ԵՄ ծրագրերը: Ելությում Նազարյանը կարևորեց փաստը, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո կողմերը համաձայնել են հարաբերությունների իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության մասին:

 

 

«Վերջերս Բյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ բարձրագույն մարմնի նիստը, որի ընթացքում հայկական պատվիրակությունը կրկին վերահաստատեց տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու երկուստեք հանձնառությունը: ՀՀ-ԵՄ համագործակցության առանցքային կետերից են մարդու իրավունքների երկխոսությանն ուղղված քննարկումները, որոնք ամեն տարի անցկացվում են Երևանում և Բրյուսելում: Այս առումով Հայաստանի հաջողություններն ակնհայտ են: Ընթանում են աշխատանքային քննարկումներ ՀՀ- ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ' ներառյալ համագործակցությու նն առևտրատնտեսական բաղադրիչի ձևավորման ուղղությամբ:

 

 

Մեր համագործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև կապերի խրախուսումը»,- ասաց Նազարյանը' հավելելով, որ լավ նախադրյալներ կան ամենատարբեր ոլորտներում գործընկերային հարաբերությունների հատատման համար:

 

 

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ԵՏՄ-ի հետ ինտեգրացիոն քաղաքականությունը չի կարող ազդել Եվրամիության հետ համագործակցությանն ու ԱլԳ շրջանակում Եվրամիության ասոցացմանը: Հայաստանը Եվրամիությանը կներկայացնի ոլորտների և ծրագրերի այն փաթեթը, որոնք չեն խոչընդոտի համագործակցությանը ի նտեգրացիոն նոր զարգացումների պարագայում: Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից ԵՏՄ լիիրավ անդամ է: