Ռուսաստանը Գերմանիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի՝ ռուսական Մուլինո գյուղում կրթական կենտրոնի կառուցման մասին պայմանագիրը չկատարելու պատճառով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինին:

 

 

Նրա խոսքով՝ պատժամիջոցների մասին հարցը և դրանց բովանդակությունն այժմ քննվում է արբիտրաժային դատարանում:

 

 

Կենտրոնի շինարարությունը, որն իրականացնում էր գերմանական «Ռեյնմետալ» ընկերությունը, դադարեցվել է 2014-ի ամռանը՝ ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների պատճառով: