Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հայտարարել Է, որ Թեհրանն իրեն իրավունք Է վերապահում համանման պատասխան տալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:
Պաշտոնյան դատապարտել Է օգոստոսի 29-ին Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցները եւ հայտարարել, որ դրանք հակասում են Ժնեւի համաձայնագրին, որը նոյեմբերին կնքվել Է Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ:
Նրա խոսքով՝ այդ քայլը հակասում Է Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման գործընթացին, սակայն հավաստել Է, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները միջազգային միջնորդների վեցյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջն ընթացող քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին Բրյուսելում հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Օգոստոսի 29-ին հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 մարդու ու կազմակերպությունների նկատմամբ, ներառյալ տրանսպորտային ֆիրմաներ, ավիաընկերություններ ու վեց բանկեր, որոնք կասկածվում են իրանական միջուկային ծրագրին օգնություն ցուցաբերելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել Է, որ նոր պատժիչ ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները:
Մեկնաբանելով Իրանի մի շարք ձեռնարկությունների դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակիչ միջոցների կարառումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր վարչակազմը «մտադիր չԷ րոպե իսկ կորցնել նոր պատժամիջոցներ հետեւանքե