Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ներկայացնել օրենքի նախագիծ, որով կնվազեցնի նոտարիատի ծառայության համար վճարվող գումարի չափը:
ՀՀ կառավարության նիստում Հովհաննես Մանուկ յանը ներկայացնում էր «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի ընթացքում էլ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ արժե ծառայության վճարը: Ի պատասխան, նախարարն ասաց, որ նոտարի ծառայության վճարը 12 հազար դրամ է: «Ես ռաջարկում եմ հաջոդ անգամ ներկայացնել փոփոխությունների նախագիծ և նվազեցնել ծառայության վճարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարին հորդորեց վարչապետը:
Հովհաննես Մանուկյանը խոստացավ քննարկել և ներկայացնել նման առաջարկ: