Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 2018 թ.-ին ՀՀ-ում կատարվելիք երեք կարևորագույն միջոցառումներին ընդառաջ:
«Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ՝ 2018 թ.-ին իրականացվելու են երեք կարևոր միջոցառումներ՝ ՀՀ և մայիսյան հաղթանակների հարյուրամյակը, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումները և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են և հաշվի առնելով, որ այս կապակցությամբ սպասվում են նաև զբոսաշրջային այցեր՝ հանձնարարաում եմ Տարածքային կառավարման և զարգացման, Տրանսպորտի և կապի նախարարներին, քաղաքաշինության և զբոսաշրջության պետական կոմիտեների նախագահներին, ՀՀ մարզպետներին և Երևանի ու Գյումրու քաաքապետերին՝ երկամսյա ժամկետում իրականացնել մի շարք միջոցառումներ»:
Վարչապետը հանձնարարեց երկրում միջավայրի բարեկարգմանն ուղված միջոցառումներ ձեռնարկել հատկապես Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան, և Շիրակ օդնավակայանից՝ դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածներում:
Կարապետյանը պահանջեց արված աշխատանքների մասին համապատասխան արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ: