Կառավարության այսօրվա նիստին Կարեն Կարապետյանը հանձնարարեց համապատասխան գերատեսչությանը՝ զբաղվել գազալցակայանների շահագործման անվտանգության կանոնների պահպանմամբ:
«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատվում է խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ»,- նշեց վարչապետը:
Վարչապետի մտահոգիչ համարեց այն հարցը, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ: Նա հանձնարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ՝ առկա խնդիրների վերաբերյալ: