ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պայքարում է ոչ թե իսլամի, այլ նրանց դեմ, ովքեր աղավաղում են այդ կրոնը: Այս մասին գրում է BBC-ն:
Ելույթ ունենալով ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով գագաթնաժողովում՝ նա ընդգծել է, որ կրոնը պատասխանատու չէ այն հանցանքների համար, որն իրականացնում են նրա հետևորդները:
«Մենք իսլամի դեմ չենք պատերազմում: Մենք պատերազմում ենք նրանց դեմ, ովքեր աղավաղում են իսլամը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Օբաման ընդգծել է, որ «Իսլամական պետությունը», ինչպես նաև նրա նման խմբավորումների առաջնորդները ոչ թե կրոնական առաջնորդներ են, այլ ահաբեկիչներ: