Ադրբեջանցի իրավաբան Էլչին Ղամբարովը ադրբեջանական իշխանություններին կոչ է արել վերականգնել մահապատիժը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով echo.az լրատվական կայքը, նա գտնում է, որ այնպիսի ծանր հանցագործություններ կատարած անձանց, ինչպիսիք են ահաբեկչությունը, անձի, անչափահասների դեմ հանցագործությունը, սեռական մոլագարներին, զոհերին սպանող մանկապիղծներին պետք է մահապատժի ենթարկել:
«Մարդիկ պետք է հասկանան, որ տվյալ հանցագործությունները հղի են անդառնալի հետեւանքներով», -ասել է նա:
Է.Ղամբարովը գտնում է, որ եթե անգամ Ադրբեջանն ընտրել է եվրաինտեգրման ուղին, առանձնապես ծանր եւ գազանային հանցագործությունների համար պետք է մահապատիժ սահմանվի: Նա դա բացատրել է այն բանով, որ մահապատժի մասին հոդվածը դեռեւս պահպանվում է Ադրբեջանի սահմանադրության մեջ' չնայած քրեական օրենսդրությամբ առավելագույն պատժամիջոցը ցմահ բանտարկությունն է: