Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրամայել է փակել Ռուսաստանի հետ սահմանին 23 անցակետ: Այս մասին հայտնել է vesti.ru-ն:

 

Կառավարության հրամանագրի համաձայն՝ փակվելու են անցակետեր Լուգանսկում, Դոնեցկում, Սումսկում, Չերնիգովում և Խարկովի շրջաններում:

 

Ուկրաինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նաև այն անցակետերի աշխատանքը, որոնք անմիջապես Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում են:

 

Ուկրաինայի վարչապետ Յացենյուկն այս հրահանգը ստորագրել էր փետրվարի 18-ին: Դրա շրջանակներում նախատեսվում է մեծացնել անվտանգությունը Ռուսաստանի հետ սահմանին՝ «Եվրոպական ալիք» նախագծի շրջանակներում: