Ռուսաստան կորոնավիրուսի թափանցումը կանխելու համար Հեռավոր Արևելքում ՌԴ-ի և Չինաստանի միջև սահմանի առանձին տեղամասեր կփակվեն տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերից: Կառավարության համապատասխան կարգադրությունը, որը ստորագրվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից, հրապարակված է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում՝ տեղեկացնում է TASS-ը։
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության և Ռոսպոտրեբնադզորի» հետ համատեղ 2020 թվականի հունվարի 31-ի տեղական ժամանակով կեսգիշերից սահմանափակել երթևեկությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին տեղամասերի անցակետերով»,- ասված է փաստաթղթում:
Այդ ցանկում տեղ է գտել 16 անցակետ, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային: Փաստաթղթում մատնանշված է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված է հիմնավորված պատճառներով և կրում է «բացառապես ժամանակավոր բնույթ»: