Սոմալիական «Աշ-Շաբաշ» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեսագրություն է տեղադրել, որտեղ գրոհայիններն ԱՄՆ-ին, Կանադային և Մեծ Բրիտանիային սպառնում են ահաբեկչություններով առևտրի կենտրոններում: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

Մասնավորապես նրանք խոստանում են, որ միայնակ գործող գրոհայինները կհարձակվեն Մինեսոտայում Mall of America-ի վրա, իսկ Կանադայում' West Edmonton Mall և Westfiled առևտրի կենտրոնների վրա:

 

Բացի դրանից, գրոհայինները նաև սպառնացել են Քենիային: Կադրից դուրս ձայնը խոստացել է «երկիրը խավարով պատել, որի համեմատ Westhieg առևտրի կենտրոնի զավթումը դատարկ բան կթվա»: