Անհրաժեշտ է արաբական զինված ուժեր ստեղծել' գոյություն ունեցող սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման հայտարարությամբ և առաջարկով հանդես է եկել Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին : «Անհրաժեշտ է ձևավորել միջարաբական զինված ուժեր' գոյություն ունեցող մարտահրավերներն և պառնալիքներին դիմակայելու համար»,- նշել է նա:

 

Եգիպտոսի Նախագահը նաև խոսել է Լիբիայում երկրի ռազմական գործողությունների մասին, որոնք իրականացվել են ի պատասխան 21 ղպտիների սպանության: Նրա խոսքով' նշանակետերը լրջորեն ուսումնասիրվել են, որպեսզի բնակչությունը վնաս չկրի:

 

Ավելի վաղ եգիպտական օդուժը օդային հարվածներ էր ուղղել ԻՊ-ի դիրքերին՝ ի պատասխան իր քաղաքացիների սպանության: Արդյունքում ոչնչացվել են 150-ից ավելի ահաբեկիչներ: