Լուկաշենկոն հույս ունի «բարի երկխոսություն» սկսել Եվրամիության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Մարիա Շմիդին:

 

«Հուսով եմ, որ սա Եվրամիության հետ մեր բարի երկխոսության սկիզբն Է, թեեւ մենք վերջին ժամանակներս քիչ չենք խոսում ԵՄ-ի եւ Բելառուսի հարաբերությունների մասին: Կարծում եմ, որ դա հարկավոր Է, դա ճիշտ ուղղությամբ կատարվող շարժում Է: Համենայն դեպս, Բելառուսի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններն այսօր այնքան Էլ մշուշոտ չեն, ինչպես առաջ»,-ընդգծել Է Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

Բելառուսի նախագահը նաեւ վստահություն Է հայտնել, որ իր երկիրը կարեւոր դեր ունի տարածաշրջանում ստեղծված իրադրությունը կարգավորելու հարցում, ինչը կապված Է Ուկրաինայի արեւելքի ռազմական հակամարտության հետ:

 

Մինչդեռ, ինչպես նշում Է BBC-ն, Բելառուսի ընդդիմության առաջնորդները կոչ են անում ԵՄ-ին՝ չշտապել բարելավելու հարաբերությունները պաշտոնական Մինսկի հետ, նախքան նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, հիշեցնելով, որ նախկինում Էլ ընտրարշավների նախօրեին իշխանությունները «հաճոյախոսում Էին Եվրոպային» ընտրությունների արդյունքները օրինականացնելու ակնկալիքով: