Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան առարկայական երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

 

«Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ կողմերն առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»,- ասել է Լուկաշևիչը:

 

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումը «զգալի տեղաշարժ է» հակամարտության կարգավորման համար: