Ամերիկյան Ռոդոնդո Բիչ քաղաքային խորհրդի ընտրություններինմ կմասնակցի հայազգի Սեմ Կարթունյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ամերիկայի հայկական համագումարից:
Սեմ Կարթունյանը ձեռներեց է, ով ունի ավելի քան 20 տարվա քաղաքացիական ներգրավվածության Ռեդոնդո Բիչում: Հայազգի գործարարը 2010 թվականին արժանացել է Տարվա գործարար մրցանակի՝ քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատիկողմից:
Ընտրությունները կանցկացվեն մարտի 3-ին:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը գտնվում է Վաշինգտոնում, սակայն գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։ Կազմակերպության հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։